Սաուդյան Արաբիան փորձում է կառավարության փոփոխություն հրահրել Կատարում` հայտարարել է Կատարի ԱԳ նախարար Մուհամադ բեն Աբդուրահման Ալ Թանին CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են սաուդյան իշխանությունները խոսում իշխանության փոխման մասին։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են պաշտոնյաները հրահրում մարդկանց դուրս գալու և բողոքելու սեփական կառավարության դեմ, այդ պատճառով խոսքը ռեժիմի փոխման մասին է»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ արաբական երկրները, որ բոյկոտ են հայտարարել Կատարին, ցանկանում են ոչ թե վերջ տալ ահաբեկչությանը, այլ ահաբեկել երկիրը։