Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Չինաստանը մտադիր է 2035-ին ավարտել սոցիալիստական արդիականացումը

Չինաստանը մտադիր է 2035-ին ավարտել սոցիալիստական արդիականացումը
18.10.2017 | 14:20

Չինաստանում սոցիալիստական արդիականացումը պետք է ավարտվի 2035-ին` հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարի բացմանը։ «2020-2035 թթ. միջին եկամուտ ունեցող հասարակության կառուցման հանձնարարությունների իրականացման հիման վրա ամբողջովին ավարտել Չինաստանի սոցիալիստական արդիականացումը»` ասել է նա: Սի Ցզինպինը պարզաբանել է, որ դա Չինաստանի ապագա զարգացման առաջին փուլի հանձնարարությունն է։ Հաջորդ 15 տարիներին Չինաստանը կդառնա «բարգավաճող, ժողովրդավարական, քաղաքակիրթ, հիանալի, արդիականացված սոցիալիստական տերության»,- հավելել է նա։


Չորեքշաբթի սկսվել է Չինաստանի կոմկուսի 19-րդ համագումարը, որին մասնակցում են 2300 պատվիրակներ։

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ