ԱՄՆ զինված ուժերի սեփականության 20 տոկոսը պիտանի չէ` փաստել է Պենտագոնը Ներկայացուցիչների պալատի ԶՈՒ հարցերով կոմիտեի համար գերատեսչական զեկույցում։ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերի ենթակառուցվածքի մոտ 20 տոկոսը ավելորդ է` իր հանձնարարությունների կատարման համար երկրի ռազմական գերատեսչությանը պահանջվում է ցամաքային ուժերի 29 տոկոսով և ռազմաօդային ուժերի 28 տոկոսով քիչ օբյեկտ։
«Մենք հարկատուների գումարները ծախսում ենք շենքերի ու օբյեկտների սպասարկման վրա, որոնք զինված ուժերին պարզապես պետք չեն»,-ասել է Մետիսը։ Նա ընդգծել է, որ երկրի իշխանությունները պետք է հրաժարվեն այդ օբյեկտներից և վերաբաշխեն ռեսուրսները։ Պենտագոնը հայտարարել է մինչ 2020-ը ավելորդ ռազմական օբյեկտների փակման ծրագրի գործարկման անհրաժեշտության մասին։