Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին կարող են զրկել իր պաշտոնից նախարարների կաբինետի հետ կոնֆլիկտի համար` նման որոշում կա Սահմանադրական դատարանի վճռում, գրում է ABC News-ը։ ՍԴ է դիմել Մոլդովայի կառավարությունը՝ երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրված թեկնածուին հաստատելու հարցում նախագահի դժկամության պատճառով։ Նրա թեկնածությունն առաջարկել էր վարչապետ Պավել Ֆիլիպը։
«Նախարարների կաբինետում վերադասավորումների համար պատասխանատու է կառավարությունը, և համապատասխան որոշումներն ընդունվում են նրա կողմից ինքնուրույն, իսկ նախագահի հաստատումը ձևական գործողություն է»,-պարզաբանվում է դատարանի վճռում։