Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գերմանիայում մեկնարկում են կոալիցիոն բանակցությունները

Գերմանիայում մեկնարկում են կոալիցիոն բանակցությունները
18.10.2017 | 20:54

Բեռլինում` Գերմանիայի իշխող կուսակցության` Քրիստոնեա-դեմոկրատական միության կենտրոնական գրասենյակում սկսվել են կոալիցիոն բանակցությունները:
Սեպտեմբերի 24-ին Բունդեսթագի ընտրություններում տարած հաղթանակից, բայց ավելի քան 60 մանդատի կորստից հետո Անգելա Մերկելի կուսակցությունը ստիպված է բանակցություններ վարել եռակողմ կոալիցիա ձևավորելու շուրջ:


Իրավիճակն ավելի բարդացավ կիրակի օրը Ներքին Սաքսոնիա երկրամասում տեղական ընտրություններում քրիստոնյա-դեմոկրատների անսպասելի պարտությունից հետո: «Քրիստոնեա-դեմոկրատներն ու պահպանողականներն այս բանակցությունները սկսում են որպես երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժ: Չեմ կարծում, որ Ներքին Սաքսոնիայում կայացած ընտրությունների արդյունքները թուլացնում են մեզ: Մենք այնտեղ չհասանք մեր նպատակին, բայց ամեն դեպքում մի մոռացեք` մեր կուսակցությունը հաղթել է համապետական ընտրություններում»,- երկուշաբթի օրը հայտարարում էր Անգելա Մերկելը:
Մերկելը կհանդիպի սեպտեմբերի 24-ի ընտրություններում 10 տոկոս ստացած «Ազատ դեմոկրատների» ղեկավարության հետ: Օրվա երկրորդ կեսին էլ կայանալու է դաշնային կանցլերի հանդիպումը «Կանաչների» ղեկավարության հետ:


Այդ կուսակցությունը սեպտեմբերյան ընտրություններում ստացել էր 8 տոկոսը:
Հոկտեմբերի 20-ին քաղաքական այս ուժերը եռակողմ հանդիպում կանցկացնեն` փորձելով հաղթահարել տարաձայնությունները: Խոսքը նախ և առաջ ներգաղթի ծավալների սահմանափակման մասին է` մի նախաձեռնություն, որին դեմ են թե «Կանաչները», թե «Ազատ դեմոկրատները»: Այս հարցում, սակայն, Մերկելը զիջումների հնարավորություն չունի, քանի որ արդեն համաձայնության է եկել իր կուսակցության կրտսեր գործընկերոջ` Բավարիայում իշխող Քրիստոնեա-սոցիալական միության հետ: Մի քանի շաբաթ առաջ ձեռք բերված այդ պայմանավորվածության համաձայն, նոր ձևավորվելիք կառավարության գործունեության ընթացքում սահմանվելու է Գերմանիա մուտք գործող ներգաղթյալների տարեկան քվոտա, որը չի գերազանցելու 200 հազարը: Քրիստոնեա-սոցիալական միության ղեկավարներն ակնարկում են, որ ոչ բոլոր տարաձայնություններն են հաղթահարվել:
«Մեր գործունեությունն առաջիկա օրերին միայն Բեռլինի բանակցություններով չպետք է սահմանափակվի։ Մենք պետք է աշխատենք՝ քրիստոնեա-դեմոկրատների և Քրիստոնեա-սոցիալական միության միջև խնդիրները լուծելու ուղղությամբ: Կոալիցիոն բանակցությունների առաջին փուլին զուգահեռ այդ երկու քաղաքական ուժերը պետք է ընդհանուր եզրեր գտնեն»,- հայտարարում էր Քրիստոնեա-սոցիալական միության առաջնորդ, Բավարիայի վարչապետ Հորստ Զեեհոֆերը։

Դիտվել է՝ 790

Մեկնաբանություններ