Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մևլութ Չավուշօղլու. Թուրքիան չի ընկրկի ԱՄՆ-ի ճնշումների առաջ

Մևլութ Չավուշօղլու. Թուրքիան չի ընկրկի ԱՄՆ-ի ճնշումների առաջ
18.10.2017 | 20:55

Թուրքիան չի ընկրկի ԱՄՆ-ի ճնշումների առաջ և կմերժի անընդունելի ցանկացած պայման` հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Արդեն 10 օր է՝ ԱՄՆ-ն ու Թուրքիան դադարեցրել են վիզաների տրամադրումը միմյանց քաղաքացիներին: Աննախադեպ այդ սահմանափակման մասին առաջինը հայտարարեց Վաշինգտոնը, երբ կալանավորվեց Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզը: Ըստ Haberturk հեռուստաընկերության, ԱՄՆ-ի պատվիրակությունը, Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջոնաթան Քոենի գլխավորությամբ, Անկարայից ապացույցներ և տեղեկություններ է պահանջում՝ հյուպատոսարանի աշխատակցի ազատազրկման վերաբերյալ: Վաշինգտոնը հարաբերությունները վերականգնելու համար չորս նախապայման է դրել Անկարայի առաջ:


«Մենք կհամագործակցենք ամերիկացիների հետ, սակայն միայն այն դեպքում, երբ նրանց պահանջները համապատասխանեն մեր Սահմանադրությանն ու օրենքներին: Մենք չենք ընկրկի նրանց ճնշումների առաջ ու կմերժենք անընդունելի ցանկացած պահանջ»,- հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն, ևս մեկ անգամ ընդգծելով, թե Թուքրիայում անկախ դատական համակարգ է գործում:
Մեթին Թոփուզի ձերբակալությունից առաջ, դեռ անցած մայիսին, թուրքական դատարանը որոշել էր ազատազրկել ԱՄՆ հյուպատոսության թարգմանչին: Երկուսն էլ, ըստ պաշտոնական Անկարայի, սերտ կապեր են ունեցել Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որին Թուրքիայում մեղադրում են անցած տարվա հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: ԱՄՆ-ը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները: «Հաբերթուրք»-ի հաղորդմամբ, Վաշինգտոնից Անկարա ժամանած պատվիրակությունն ընդգծել է՝ հյուպատոսարանի աշխատակիցները չեն կարող ազատազրկվել, եթե դիվանագիտական առաջադրանք են կատարել և շփումներ ունեցել դեսպանատան պահանջով: Թուրքական կողմին, սակայն, այս փաստարկները չեն համոզում: Ավելին՝ թուրք իրավապահները շարունակում են որոնել ամերիկյան դիպկորպուսի երրորդ աշխատակցին, նախագահ Էրդողանն էլ պնդում է, թե կասկածյալը ԱՄՆ-ի հյուպատոսարանում է թաքնվում:


«Եթե Վաշինգտոնը չի ընդունում Թուրքիայի Հանրապետությունն այնպես, ինչպես կա, ուրեմն, մենք ձեր կարիքը չունենք: Մենք ցեղախումբ չենք և ոչ էլ այդպիսի պետություն: Սա Թուրքիայի Հանրապետությունն է, և դուք դա պետք է ընդունեք: Հակառակ դեպքում, կներեք, մենք Ամերիկայի կարիքը չունենք»,- անցած շաբաթավերջին հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը:

Դիտվել է՝ 802

Մեկնաբանություններ