Ղրղզստանի վարչապետ Սապար Իսակովը մեկնել է հարևան Ղազախստան: Օգոստոսի վերջին վարչապետ նշանակված Իսակովի առաջին պաշտոնական այցը համընկել է ԵԱՏՄ երկու հարևան երկրների սահմանային անցակետերում ծագած ճգնաժամին: Հոկտեմբերի 10-ին Ղազախստանը խստացրել է սահմանային ստուգումները, որ հանգեցրել է անցակետերում մարդկանց կուտակումների:
Թեև Աստանան պնդում է, որ ստուգումները պլանային են, սակայն սկսվել են, երբ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կոշտ քննադատության ենթարկեց ղազախստանցի պաշտոնակցին՝ նրան մեղադրելով իր երկրի ներքին կյանքին խառնվելու մեջ և հայտարարելով, որ Ղազախստանը ղեկավարում են կոռումպացված «սուլթանները»: