Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բեռլինը հույս ունի, որ ՈՒկրաինան Թուրքիային չի արտահանձնի Գերմանիայի քաղաքացուն

Բեռլինը հույս ունի, որ ՈՒկրաինան Թուրքիային չի արտահանձնի Գերմանիայի քաղաքացուն
18.10.2017 | 20:59

Բեռլինը հույս է հայտնել, որ ՈՒկրաինան Անկարային չի արտահանձնի Գերմանիայի քաղաքացի, թուրքական ծագում ունեցող Քեմալ Կ-ին: Հուլիսին Քյոլնի բնակիչ, 52-ամյա Քեմալը Կ.-ն Անկարայի պահանջով ձերբակալվել է ՈՒկրաինայում: Ավելի վաղ գերմանական իշխանությունները նրան զգուշացրել էին արտասահմանում հնարավոր ձերբակալության վտանգի մասին: Թուրք իրավապահները պնդում են, որ նա կապ ունի քաղաքական դրդապատճառներով երկու սպանությունների հետ: Ժամանակին Գերմանիան հրաժարվել էր նրան արտահանձնել Թուրքիային՝ այդ գործում «լուրջ կասկածների» պատճառով: Ձերբակալվածը Քյոլնում կրպակի սեփականատեր է, ամուսնացած է ուկրաինուհու հետ և հաճախ է անձնական գործերով այցելում ՈՒկրաինա: Թուրքիայում Քեմալ Կ-ն կապեր է ունեցել հայրենիքում արգելված կոմունիստական կուսակցության հետ և 2007-ին փախել է Գերմանիա և 2016 -ին քաղաքացիություն ստացել:


Անցած օգոստոսին էլ Իսպանիան Թուրքիայի պահանջով ձերբակալել էր գերմանացի գրող Դողան Ախանլըին, բայց մեկ օր անց ազատ էր արձակել: Անկարան նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել, սակայն պարզ չէ, թե նրա դեմ ինչ մեղադրանքներ են ներկայացված: Գրողների միջազգային PEN ընկերակցությունը նրա ձերբակալությունը քաղաքական է որակել՝ որպես առիթ նշելով Հայոց ցեղասպանության մասին Ախանլըի թուրքալեզու գիրքը:

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ