Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մամեդյարովը նորից հիշեց սուբստանտիվը

Մամեդյարովը նորից հիշեց սուբստանտիվը
18.10.2017 | 21:02

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը նորից կհանդիպեն: «Մոտ ապագայում նախատեսվում է ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Դեռ պարզ չէ, թե որ քաղաքում»,- ասել է Էլմար Մամեդյարովը՝ Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշիկովսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ նրա՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է վարվեն «ինտենսիվ և սուբստանտիվ»:
«Այդ մասին մենք խոսել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նրանք մի շարք առաջարկներ ունեն: Հիմնական թիրախն է՝ վարել հստակ քննարկում»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ