Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հրայր Թովմասյանը` ուսուցիչ

Հրայր Թովմասյանը` ուսուցիչ
18.10.2017 | 21:04

«Ելք» խմբակցության պահանջով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը հետաձգվեց։ «Պետք չէ դիտարկումները սվիններով ընդունել, եթե օրենսդրական տեխնիկան չի պահպանվել։ Այս հանձնաժողովում այդպես ընդունված չէ աշխատել։ Այս հանձնաժողովում ընդունված է իրար լսել ու համոզել, առաջարկություններ անել, քննարկել ու փորձել առաջ գնալ»,- ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը։ Նա առաջարկեց հետաձգել հարցի քննարկումը և ներկայացնել լրամշակված տարբերակ։ Հրայր Թովմասյանը նաև առաջարկեց վերանայել «Ելք»-ի առաջարկը հանձնաժողովում ունենալ 10 անդամ՝ առաջարկելով 9 անդամ ունենալ, 5-ը ՀՀԿ-ից, 3-ը «Ծառուկյան» խմբակցությունից, մեկական ներկայացուցիչ կունենան «Ելքն» ու ՀՅԴ-ն։ Հրայր Թովմասյանը նաև առաջարկեց վերանայել ներկայացված փաստաթղթի վերնագիրը և հանել պատգամավորների անունները։


Հարցով հիմնական զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենք հետաձգում են հարցի քննարկումը՝ լրամշակված տարբերակ ներկայացնելու համար։

Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ