Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հուսեին Դիրիոզը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում Թուրքիայի գործողությունների նպատակն առաջին հերթին հրադադարի ռեժիմի ապահովումն է` հայտնում է Anadolu-ն:
«Ներկայումս քննարկվում է Իդլիբում հատուկ ռեժիմի գոտու հարցը։ Ոչ վաղ անցյալում մենք այնտեղ տեղակայեցինք դիտորդական կետ։ Մենք շարունակելու ենք հրադադարի ռեժիմի ապահովմանն ու քաղաքական կարգավորմանը ուղղված մեր աշխատանքները»,- հայտարարել է դեսպանը։