Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային կամրջի կառուցման վերաբերյալ արձանագրություն է ստորագրվել։ Ավտոմոբիլային կամուրջը պետք է անցնի Սամուր գետի վրայով։ Արձանագրությունը ստորագրել են Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ու Ադրբեջանի տրանսպորտի ու կապի նախարար Ռամին Գուլուզադեն։
Սամուր գետի վրայով ավտոմոբիլային նոր կամրջի կառուցման միջկառավարական համաձայնագիրը ստորագրել են 2013-ի սեպտեմբերի 13-ին։ Նոր կամուրջը կփոխարինի հնին, որը կառուցվել է 1957-ին։ Կամրջի երկարությունը 325,3 մետր է, լայնությունը՝ 17,3 մետր։ Կամուրջն ունենալու է երեք շերտ։