Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բեռլինի մադամ Տյուսոյի թանգարանում հայտնվել է Դոնալդ Թրամփը

Բեռլինի մադամ Տյուսոյի թանգարանում հայտնվել է Դոնալդ Թրամփը
19.10.2017 | 10:37

Բեռլինի մադամ Տյուսոյի թանգարանը, հաշվի առնելով այցելուների ցանկությունը, իր հավաքածուին ավելացրեց Դոնալդ Թրամփի մոմե արձանը: Reuters-ին թանգարանի ներկայացուցիչ Նինա Ցերբեն պատմել է, որ ԱՄՆ նախագահի քանդակի վրա աշխատել են 16 մասնագետներ չորս ամիս:

«Սպիտակ տունը տեղյակ էր նախագծի մասին և մեզ են ուղարկել Թրամփի մարմնի չափսերի բոլոր տվյալները: Մենք սերտ համագործակցել ենք նրանց հետ, դա նշանակում է, որ հագուստն ու դիրքը համաձայնեցված են».- ասել է թանգարանի ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ