Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը հայտարարել է, որ որոշել է մասնակցել 2018-ի Ռուսաստանի նախագահական ընտրություններին: Համացանցում գործարկվել է «Սոբչակն ընդդեմ բոլորի» կայքը, որը ստեղծվել է հենց ընտրությունների համար:
«Ես 36 տարեկան եմ և որոշել եմ առաջադրվել նախագահական պայքարին: Ես դեմ եմ բոլոր նրանց, ովքեր այդ իրավունքից սովորաբար օգտվում են»,- ասվում է Սոբչակի տեսաուղերձում: Սոբչակի քարտուղարուհին հայտնել է, որ ընտրարշավի մանրամասներով նա կկիսվի ավելի ուշ: Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արդեն հայտարարել է, որ Սոբչակն ամբողջությամբ համապատասխանում է ռուսաստանյան օրենսդրությամբ նախագահական թեկնածուներին ներկայացվող չափանիշներին: