Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գերմանացի պատգամավորին մեղադրել են Բաքվից 15 հազար եվրո ստանալու մեջ

Գերմանացի պատգամավորին մեղադրել են Բաքվից 15 հազար եվրո ստանալու մեջ
19.10.2017 | 11:12

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ Կարին Շթրենցը Ադրբեջանից 15 հազար եվրո է ստացել միջանկյալ ընկերությունների և Գերմանիայում Քրիստոնեա-սոցիալական միության նախկին պետքարտուղար Էդուարդ Լինթների հետ կապված լոբբիստական ընկերությունների միջոցով։

Գումարի դիմաց պատգամավորը միշտ աչքի է ընկել Բաքվի ռեժիմի նկատմամբ լոյալ դիրքորոշմամբ` հաղորդում է Գերմանիայի առաջին հեռուստաալիքը։ REPORT MAINZ պարբերականի բացահայտումներից հետո պատգամավորը ստիպված այդ վճարումները հայտարարագրել էր, սակայն հրաժարվել էր բացատրել, թե որտեղից է ստացել այդ գումարները։ Պարբերականը ենթադրում է, որ Շթրենցը կեղծ շահերի բախման հայտարարագիր է ներկայացրել Եվրոպայի խորհրդին։ «Մինչ Եվրոպայի խորհրդի անդամները, ինչպես, օրինակ, բելգիացի Ալան Դեստեքսը Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո հրաժարական տվեց, Կարին Շթրենցը նախկինի պես մնում է իր պաշտոնում։ Կարծես թե իշխող ՔԴՄ կուսակցությունն ուզում է սպասել, մինչև միջադեպն ինքնըստինքյան հանգուցալուծում ստանա»,- հայտնում է հեռուստաալիքը։

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ