Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրաքյան Քրդստանի իրավիճակը չի ազդի նավթի շուկայի վրա

Իրաքյան Քրդստանի իրավիճակը չի ազդի նավթի շուկայի վրա
19.10.2017 | 11:14

Բրիտանական BP ընկերության ղեկավար Բոբ Դադլին հայտարարել է, որ չի ակնկալում նավթային շուկայի վրա Քրդստանում տիրող իրավիճակի ուժեղ ազդեցություն` հայտնում է Financial Times-ը։

«Ես կարծում եմ, որ Քրդստանից մատակարարումների նվազեցման հարցը ինչ-որ դեր խաղում է նավթի գների վրա։ Դա մեծ դեր չէ, սակայն խաղում է»,- հայտնել է Դադլին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Բաղդադի ու Թեհրանի հետ համատեղ ծրագրում է կասեցնել Իրաքյան Քրդստանից նավթի մատակարարումները։

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ