Թուրքիայի ԱԳՆ-ը մերժել է ԱՄՆ պատվիրակության պայմանները, որոնք առաջադրվել էին Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների նորմալացմանն ուղղված բանակցություններում` հայտնի է դարձել ամերիկյան պատվիրակության հետ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպման ավարտին, հայտնում է CNN Turk-ը։
Երկու երկրների հարաբերությունների նորմալացման նպատակով ԱՄՆ ներկայացուցիչների առաջադրած պայմաններից մեկը եղել է ապացույցի տրամադրումը, որ ավելի վաղ Թուրքիայում ձերբակալված ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակիցը կապեր է ունեցել Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ։ Եվս մեկ պայման է դարձել քննության ընթացքի մասին համապարփակ տեղեկության տրամադրումը։