Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ամերիկացի դիվանագետները կոչ են արել Վաշինգտոնին պատժամիջոցներ սահմանել Բաքվի պետական պաշտոնյաների դեմ

Ամերիկացի դիվանագետները կոչ են արել Վաշինգտոնին պատժամիջոցներ սահմանել Բաքվի պետական պաշտոնյաների դեմ
19.10.2017 | 11:15

Թրամփի վարչակազմը պետք է օգտագործի Մագնիտսկու օրենքը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների ու կոռուպցիայի համար պատժելու նպատակով` ասվում է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի և ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Դևիդ Կրամերի հոդվածում, որը հրապարակվել է American Interest-ում։

Ադրբեջանում կիրառվում են կտտանքներ, քաղաքականապես մոտիվացված քրեական մեղադրանքներ, մարդկանց առևանգումներ և ահաբեկման այլ ձևեր, որպեսզի ստիպեն իրավապաշտպաններին, անկախ լրագրողներին ու կրոնական առաջնորդներին լռել, այդ խախտւմները չի կարելի անտեսել, հայտարարել է կոնգրեսական Քրիս Սմիթը։ Որպես օրինակ հոդվածում նշվում է Turan գործակալության տնօրեն Մեհման Ալիևի գործը, որ ազատ էր արձավել կալանքից միայն 537 օրինագծի ընդունման սպառնալիքից հետո, որը նախատեսում է պատժամիջոցների սահմանում Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ։ Մեհման Ալիևի դեմ քրեական գործն այդպես էլ չի դադարեցվել, նա մեղադրյալ է մնում շինծու հարկային մեղադրանքով։


Իշխանությունները շարունակում են կառավարության բոլոր քննադատների հետապնդումը։ Վերջին շաբաթներին ձերբակալվել են մի քանի տասնյալ գեյեր, ինչը խուճապ է առաջացրել ԼԳԲՏ համայնքում։ Ընդդիմության հանրահավաքի նախօրեին ձերբակալվել էին «Ժողովրդական ճակատ» կուսակցության մի քանի անդամներ, իսկ օրերս Կիևում Բաքվի հայցով ձերբակալվել էր լրագրող Ֆիկրետ Հուսեյնլին, որ երկու տարի առաջ ստացել էր Հոլանդիայի քաղաքացիություն։


Մինչ այդ Վրաստանում առևանգվել էր ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին, ում բռնի կերպով տեղափոխել էին Բաքու։ Հոդվածի հեղինակները կոչ են անում ԱՄՆ Կոնգրեսին ընդունել Սմիթ-ՄաքԳովերնի օրինագիծն ու մեծ լսումներ անցկացնել Ադրբեջանի հարցով։
Հոդվածագիրները նշում են, որ Թրամփի վարչակազմը պետք է Մագնիտսկու օրենքին համապատասխան պատժամիջոցներ սահմանի Բաքվի ոստիկանապետ Միրջաֆար Սեիդովի դեմ՝ երիտասարդ ակտիվիստների կտտանքների համար, պատժամիջոցներ սահմանի ոստիկանության աշխատակիցների, դատավորների և երկրի քաղաքական առաջնորդների դեմ։

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ