Անպատասխանատու և անհեթեթ հայտարարություններով հայտնի է ինչպես Էլմար Մամեդյարովը, այնպես էլ նրա երկրի նախագահը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսպես արձագանքեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել համատեղ հայտարարության շրջանակներից:
«Այնպես որ, կարիք չկա ևս մեկ անգամ ի ցույց դնել սեփական նախնադարյան մտածողությունը, եթե, իհարկե, կա»` ասել է ԱԺ փոխնախագահը: