Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վարչապետը հանձնարարականներ տվեց բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման նախարարներին

Վարչապետը հանձնարարականներ տվեց բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման նախարարներին
19.10.2017 | 22:59

Ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը` կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հանձնարարականներ տալով բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին։

«Երկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական և քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման և խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր։ Մենք՝ հաշվի առնելով ռեալ շուկայի ծավալները, գնահատելով, թե ինչքան է այնտեղ ստվերը, պետք բարեփոխումներ կատարենք, տրամաբանության չափով՝ լեգալացնենք անտառների հատումները, այդ ֆինանսական միջոցները ուղղենք դեպի «Հայանտառ», որպեսզի իրենք պատրաստված լինեն գույքով, բոլոր անհրաժեշտ գործիքներով, որպեսզի հսկողությունը սահմանեն մաքսիմալ, հստակ և կոշտ»,- ասաց վարչապետը։


Կարեն Կարապետյանը նաև հանձնարարեց շարունակել անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին, ապահովելով գործընթացի թափանցիկությունը։ «Տասնօրյա ժամկետում համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայտի օրինական մթերումը, վերանայված և օպտիմալ ծավալները՝ հիմնված բնական վերաճի և սահմանափակումների վրա»,- ասաց վարչապետը։

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ