Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռախոյ. Կատալոնիայում ուղղակի կառավարում սահմանելու գործընթացը կմեկնարկի 2 օրից

Ռախոյ. Կատալոնիայում ուղղակի կառավարում սահմանելու գործընթացը կմեկնարկի 2 օրից
19.10.2017 | 23:01

Կատալոնիային ինքնավարության կարգավիճակից զրկելու գործընթացը կսկսվի 2 օրից` հոկտեմբերի 21-ին: «Իսպանիայի կառավարությունը կշարունակի Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված գործողությունների իրականացումը, որոնց նպատակն է Կատալոնիայի ինքնակառավարման օրինական հիմքերի վերականգնումը՚` հայտարարել է Իսպանիայի կառավարության խոսնակ Ինիգո Մենդես դե Վիգոն` ընթերցելով վարչապետ Մարիանո Ռախոյի հայտարարությունը:


1978-ին ընդունված Սահմանադրության 155-րդ հոդվածը հնարավորություն է տալիս Իսպանիայի կենտրոնական իշխանությանը` երկրի ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում 17 երկրամասերից յուրաքանչյուրում ուղղակի կառավարում մտցնել:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ