Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Երևանում խցանումները պահանջում են լուծումներ

Երևանում խցանումները պահանջում են լուծումներ
19.10.2017 | 23:02

Փաստ է, որ աշխատանքային օրերին Երևանում լինում են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծումներ, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հանձնարարականներ տալով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին։


«Առաջարկում եմ երկամսյա ժամկետում ուսումնասիրել Երևանում խցանումների նվազեցման հնարավորությունները՝ հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման, ճանապարհային երթևեկության կազմակերպման՝ հսկողության խստացմամբ, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցման հարցեր, և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»,- ասաց վարչապետը։

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ