Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էդվարդ Նալբանդյան. Համաձայնագրի ստորագրումը կարող է դառնալ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը

Էդվարդ Նալբանդյան. Համաձայնագրի ստորագրումը կարող է դառնալ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը
19.10.2017 | 23:04

Հայաստանը սերտ կապեր ունի ԵՄ-ի հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում, Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Եվրոպական միությունն արժեքավոր օժանդակություն է ցուցաբերում մեր երկրում իրականացվող շարունակական բարեփոխումներին, աջակցում է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական առաջմղմանը, ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը, դատական համակարգի և արդյունավետ կառավարման բարելավմանը: Կառանձնացնեի նաև մեր համագործակցությունն անցած ապրիլին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների համատեքստում»,- նշել է նա: ԱԳ նախարարի խոսքով` Եվրամիության աջակցությունը ներառում է նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներն այդ թվում` էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը և այլն: Դրանցից ոմանք տարածաշրջանային նշանակություն ունեն, ինչպես հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացումը և բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը:
«Մենք ակտիվորեն համագործակցում ենք կրթության, նորարարության, գիտության և մշակույթների ոլորտներում, ներառյալ այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսիք են «Հորիզոն 2020», «Էրազմուս +» և այլք: Այս տարի մենք ավարտեցինք «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի և Ընդհանուր ավիացիոն տարածքի պայմանագրի շուրջ բանակցությունները Եվրոպական միության հետ»,- ասել է Է. Նալբանդյանը:


Նա ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վերջնականացվել է և նախաստորագրվել: «Համաձայնագրի ստորագրումը կարող է դառնալ նոյեմբերին Բրյուսելում անցկացվելիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը»,- ասել է ՀՀ արտգործնախարարը: Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի հարցերից առանձնացրել է վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը, որը ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրում ամրագրված հանձնառություններից մեկն էր, և կարևոր նշանակություն ունի շարժունակության ընդլայնման ու մարդկանց միջև շփումների խորացման առումով:

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ