«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Էդվարդ Նալբանդյան. Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական խմբերի դեմ ահաբեկիչների գործողությունները վկայում են կոնվենցիայի արդիականությունը

Էդվարդ Նալբանդյան. Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական խմբերի դեմ ահաբեկիչների գործողությունները վկայում են կոնվենցիայի արդիականությունը
19.10.2017 | 23:06

Որպես ցեղասպանության սարսափը վերապրած ժողովուրդ՝ Հայաստանը բարոյական պարտավորվածություն է զգում բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ, Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:


«Այս առումով Հայաստանի Հանրապետության վերջին նախաձեռնություններից էին 2015-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ցեղասպանության զոհերի հիշատակման միջազգային օրվա վերաբերյալ բանաձևերի ընդունումը: Այս ջանքերը շարունակվելու են»,- նշել է նա: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է,որ հաջորդ տարի լրանում է Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: «Ցավոք, 70 տարի անց էլ աշխարհը զերծ չէ այս չարիքից: Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական խմբերի դեմ ահաբեկիչների գործողություններն ակնհայտորեն վկայում են կոնվենցիայի արդիականության մասին: Հայաստանն առաջիններից մեկն էր, որ դատապարտեց ահաբեկչական խմբավորումների այս գործողությունները: Ցավոք, սիրիական արհավիրքը չի շրջանցել մեր հայրենակիցներին, որ զրկանքներ են կրում սիրիացի ժողովրդի, այլ էթնիկ և կրոնական խմբերի հետ միասին: Սիրիական ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մոլորակի բոլոր ծայրերում ունենալով հարյուրավոր համայնքներ, աշխարհասփյուռ հայությունը հաճախ հայտնվում է տարբեր գլոբալ մարտահրավերների կիզակետում: Հայաստանն իր միջազգային ներգրավվածության ընթացքում լիովին հաշվի է առնում տվյալ հանգամանքը, ներառյալ` կանխարգելման ջանքերում, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության, փախստականների և միգրանտների խնդիրներին անդրադառնալիս, խաղաղապահ առաքելություններին մասնակցելիս, ահաբեկչության դեմ պայքարում ջանքեր ներդնելիս»,- նշել է ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ