Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆայսալ Միքդադը, մեկնաբանելով թուրքական ԶՈՒ-ի՝ Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգ մտնելու փաստը, Թուրքիայի ձեռնարկած ռազմական գործողությունն անվանել է «լկտի հարձակում»:
«Դա լկտի հարձակում է Սիրիայի անկախության և անվտանգության դեմ: Անկարայի քայլերը հակասում են Աստանայի բանակցություններին և համաձայնեցված կետերին»,- ասել է Միքդադը: Նա շեշտել է, որ տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականության պատճառով պարբերաբար վտանգի տակ է հայտնվում Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է սիրիական Իդլիբում ռազմական գործողության մասին: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը շեշտել էր, որ Անկարան Իդլիբում գործողությունները համակարգում է Մոսկվայի հետ, նպատակն անվտանգության ապահովումն է: