Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հոկտեմբերի 19-ին ՈՒրանը տեսանելի կլինի անզեն աչքով

Հոկտեմբերի 19-ին ՈՒրանը տեսանելի կլինի անզեն աչքով
19.10.2017 | 23:08

Հոկտեմբերի 19-ին ՈՒրան «սառցե» մոլորակն այնքան կմոտենա Երկրին, որ տեսանելի կլինի առանց աստղադիտակի կամ հեռադիտակի, գրում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ մոլորակի ու Երկրի ուղեծրի միջև հեռավորությունը կհասնի նվազագույնի:

Երկրին հնարավորինս մոտենալուց հետո կապտականաչավուն ՈՒրանն ամբողջ գիշեր տեսանելի կլինի երկնքում: ԱՄՆ-ի ՆԱՍԱ-ի մասնագետների հավաստմամբ՝ ՈՒրանն այնքան պարզ կլինի, որ մարդիկ կկարողանան տեսնել անզեն աչքով: Հոկտեմբերի 23-ին և 24-ին Երկրից տեսանելի կլինի Սատուրն մոլորակը: Հոկտեմբերի 20-ին տեղի կունենա ինտենսիվ աստղաթափ:

Դիտվել է՝ 1101

Մեկնաբանություններ