Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արամ Ա կաթողիկոսը ՄԻԵԴ-ի դեմ

Արամ Ա կաթողիկոսը ՄԻԵԴ-ի դեմ
19.10.2017 | 23:28

Բրյուսելում Եվրոպայի Հայ դատի գրասենյակի կողմից անցկացվող Եվրոպահայերի 4-րդ համագումարին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը քննադատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հապճեպ որոշումն ու անարդար մոտեցումը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի գործով:

«Հակառակ Թուրքիայի զորեղ ու նույնիսկ սպառնացող հակազդեցության, աշխարհաքաղաքական շահերից ելնելով որոշ երկրների վերապահության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվելու է»,- ասել է նա: Արամ Ա-ն հայտարարել է, որ ներկայիս Թուրքիան շարունակությունն է Օսմանյան կայսրության: «Հետևաբար, այն չի կարող ուրանալ Հայոց ցեղասպանությունը և անտեսել հատուցումը»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը: Արամ Ա կաթողիկոսը ներկայացրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության բացած դատը թուրք պետության հետ՝ պահանջելով Սիսի կաթողիկոսարանի վերադարձը։

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ