Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ընկերուհուն՝ Մեգան Մարքլին, ծանոթացրել է թագուհի Էլիզաբեթ 2-րդի հետ, գրում է The Daily Mail-ը: Բուքինգհեմյան պալատում նրանք միասին թեյել են: Արքայազն Հարին անհամբեր սպասում էր Մարքլին տատիկի հետ ծանոթացնելու հնարավորությանը, քանի որ ցանկանում է օրինականացնել հարաբերությունները:
Նա ամռանն էր զրուցել թագուհու հետ՝ ցանկություն հայտնելով անձնական հանդիպում կազմակերպել ու ներկայացնել իրենից 3 տարով մեծ ընկերուհուն: Արքայազն Հարիի մտերիմ ընկերներից մեկի փոխանցմամբ՝ տարեսկզբին Մարքլի հետ էր ծանոթացել արքայազն Չառլզը, որը շատ էր տպավորվել նրանով: Բազմաթիվ սիրավեպերից հետո սա արքայազն Հարիի առաջին լուրջ սերն է: