ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել բարձրաստիճան պետպաշտոնյաների աշխատավարձերը 10 տոկոսով նվազեցնելու որոշումը երկարաձգելու մասին: Բարձրաստիճան պաշտոնյաների շարքում են նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, նախարարները, գլխավոր դատախազը, ԿԸՀ-ի, Քննչական կոմիտեի ղեկավարները: Հրամանագիրը վերաբերում է նաև նախագահի աշխատակազմին:
Նվազեցված աշխատավարձը կվճարվի մինչև 2018-ի ավարտը: Սկզբնապես աշխատավարձերի կրճատման մասին փաստաթուղթն ստորագրվել էր 2015-ի փետրվարին և ուժի մեջ էր մտել 2015-ի մարտին: Պուտինը մի քանի անգամ երկարաձգել է: Նախագահի եկամտի մասին զեկույցի համաձայն՝ Վլադիմիր Պուտինը 2016-ին 8,86 մլն ռուբլի է աշխատել: