Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանի փոխնախագահը ժամանել է Թուրքիա

Իրանի փոխնախագահը ժամանել է Թուրքիա
19.10.2017 | 23:46

ԻԻՀ փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին ժամանել է Թուրքիա և հանդիպել է վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ` հայտնում է «Բիրգյունը»: Իրանի փոխնախագահին դիմավորել են Թուրքիայի ԱԳ փոխնախարար ՈՒմիթ Յալչինը, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին, տրանսպորտի, կապի և ծովագնացության նախարար Ահմեդ Արսլանն ու Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահ Մուրադ Չեթինքայան։

Յիլդիրիմն ու Ջհանգիրին քննարկել են Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակն ու հատկապես Իրաքյան Քրդստանի հանրաքվեին հաջորդած զարգացումները: Իրանի փոխնախագահը կմասնակցի հոկտեմբերի 20-ին Ստամբուլում կայանալիք D-8 («Իսլամական ությակ») կազմակերպության գագաթնաժողովին:

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ