Մարդիկ երբեմն պնդում են, որ մահվան շեմին` տեսել են իրենք իրենց կողքին քայլելիս կամ լսել են՝ ինչպես է բժիշկն արձանագրում իրենց մահը:
Մահամերձ վիճակում տեղի ունեցող երևույթները մինչև վերջ չեն բացահայտվել, սակայն գիտնականների նոր ուսումնասիրությունները վկայում են, որ մարդու գիտակցությունը շարունակում է աշխատել, երբ մարմինը դադարում է կյանքի նշաններ ցույց տալ: Դա կարող է նշանակել, որ մարդը գիտակցում է իր մահը։ Նյույորքյան բժշկական համալսարանի գիտնականների խումբն այդ հարցի շուրջ զուգահեռ հետազոտություններ է իրականացրել Եվրոպայում և ԱՄՆ-ում այն մարդկանց շրջանում, որ սրտի կանգ են ունեցել ու կյանք են վերադարձել:
Գիտափորձի մասնակիցները նկարագրել են, թե ինչպես են բժիշկներն ու բուժքույրերը աշխատել իրենց փրկել, որ գիտակցության պասիվության պարագայում անհայտ կլիներ նրանց: