Կանադայի Քվեբեկ նահանգում ընդունել են ծավալուն օրենք, որն արգելում է փակել դեմքը հասարակական վայրերում և պետական ծառայությունում։ Առաջին հերթին արգելքի տակ են հայտնվում հագուստի ավանդական մուսուլմանական տարրերը՝ փարաջան, նիքաբը, որոնք փակում են դեմքն ամբողջությամբ կամ մասամբ։
Արգելքը կարող է տարածվել նաև այլ դեպքերի վրա, երբ մարդիկ փակում են դեմքը այլ միջոցներով, օրինակ՝ բանդանայի օգնությամբ։ Այդ արգելքը առաջինն է ոչ միայն Կանադայում, այլև ողջ Հյուսիսային Ամերիկայում։