Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ը Պաղեստինին կոչ է արել ճանաչել Իսրայելը

ԱՄՆ-ը Պաղեստինին կոչ է արել ճանաչել Իսրայելը
19.10.2017 | 23:50

ԱՄՆ-ը Գազայի հատվածի նկատմամբ Պաղեստինի ազգային վարչակազմի լիակատար վերահսկողության վերականգնման կոչ է անում և պահանջում է, որ այդ վարչակազմի ձևավորած ցանկացած կառավարություն ճանաչի Իսրայելը՝ պարտավորեցնելով զինաթափել բոլոր ռազմական միավորումներին իր տարածքում` հայտարարել է միջազգային բանակցությունների հարցերով ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլատը:

Նա մեկնաբանել է տասնամյակների հակամարտությունը հարթելու ՀԱՄԱՍ և ՖԱԹՀ շարժումների պայմանավորվածությունը, որոնք իշխում են Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին: «Բոլոր կողմերը համաձայն են, որ Պաղեստինի վարչակազմը պետք է հնարավորություն ունենա ստանձնելու լիակատար, իրական և առանց խոչընդոտի պատասխանատվություն քաղաքացիական ոլորտի և Գազայի հատվածում անվտանգության հարցերի համար, և մենք միասին աշխատենք այնտեղ ապրող պաղեստինցիների համար հումանիտար իրավիճակի լավացման ուղղությամբ»,- ասվում է փաստաթղթում: «ԱՄՆ-ը նորից հայտարարում է «քառյակի» սկզբունքներին հավատարմության կարևորության մասին՝ պաղեստինյան ցանկացած կառավարություն պետք է միանշանակ և ուղիղ հայտարարի բռնությունից հրաժարվելու մասին, ճանաչի Իսրայել պետությունը, նախորդ համաձայնությունները և պարտավորությունները կողմերի միջև, այդ թվում՝ ահաբեկիչների զինաթափման մասին, և հավատարմություն հայտնի խաղաղ բանակցություններին»,- ասել է Գրինբլատը: Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը պետք է ընդունի այս պահանջները, եթե ուզում է «որևէ դեր խաղալ պաղեստինյան կառավարությունում»:

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ