Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ամերիկացիները ռուսներից շատ վախենում են Հյուսիսային Կորեայից

Ամերիկացիները ռուսներից շատ վախենում են Հյուսիսային Կորեայից
19.10.2017 | 23:52

Ամերիկացիների կեսը Հյուսիսային Կորեան համարում է ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիք` վկայում են CBC հեռուստաալիքի և SurveyMonkey ընկերության հարցման տվյալները։ ԱՄՆ բնակիչների 54 տոկոսը ի դեմս Հյուսիսային Կորեայի տեսնում է ավելի մեծ սպառնալիք, քան ի դեմս ԴԱԻՇ-ի, Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի։

Ցուցանիշները դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների կողմնակիցների շրջանում գրեթե չեն տարբերվում։ Հյուսիսային Կորեայում սպառնալիք է տեսնում դեմոկրատների 55 և հանրապետականների 53 տոկոսը։ Գլխավոր սպառնալիքների 2-րդ տեղում ԴԱԻՇ-ն է (19 տոկոս), 3-րդում Ռուսաստանը (14 տոկոս)։ Այդ ցուցանիշները ցածր են հուլիսի հարցման արդյունքներից, երբ Ռուսաստանում սպառնալիք է տեսել 18 տոկոսը, ԴԱԻՇ-ում՝ 28։ Գլխավոր մարտահրավերների թվում ամերիկացիներն անվանել են Չինաստանն ու Իրանը, նրանցից վախենում են 6 և 4 տոկոսը։ 64 տոկոսը, հայտարարել է, որ Վաշինգտոնի և Փհենյանի միջև խնդիրները լուծել պետք է դիվանագիտական ճանապարհով, 42 տոկոսն ընդգծել է, որ կտրականապես չի աջակցում Հյուսիսային Կորեայի հանդեպ ԱՄՆ նախագահի քաղաքականությանը։ Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 13-17-ին, 5000 մեծահասակ ամերիկացիների շրջանում։

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ