Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մերկելը Էրդողանին չի ներում

Մերկելը Էրդողանին չի ներում
20.10.2017 | 13:30

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ԵՄ ղեկավարներին կրճատել Անկարային տրամադրվող ֆինանսական միջոցները՝ Ռեջեփ Էրդողանի բռնապետական կառավարման պատճառով:

«Թուրքիայում օրենքի գերիշխանությունը սխալ ուղղությամբ է շարժվում»,- հայտարարել է կանցլերը, ժամանելով Բրյուսել՝ ԵՄ գագաթնաժողովին: «Ես առաջարկեցի, որ մենք քննարկենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների հարցը: Այդ երկրում ժողովրդավարությունը նահանջ է արձանագրում, և ես դա ասում եմ ոչ միայն այնտեղ ձերբակալված գերմանացիների պատճառով: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, օրենքի գերիշխանությունը Թուրքիայում գնում է սխալ ուղղությամբ, և մենք շատ մտահոգված ենք: Ես հորդորելու եմ կրճատել այն օգնությունը, որ տրամադրվում է Թուրքիային՝ անդամակցությունից առաջ»,- ասել է Մերկելը:
ԵՄ բյուջեով նախատեսվում է 2018-ին Անկարային կես միլիարդ եվրո տրամադրել՝ բարեփոխումների նպատակով: Ըստ Reuters-ի` եվրոպական երկրները քննարկում են այդ գումարը նվազեցնելու հարցը: «Հյուսիսային որոշ երկրներ, այդ թվում՝ Նիդերլանդները, փաստում են՝ այս աջակցության նպատակն էր օգնել Թուրքիային քաղաքական բարեփոխումներ իրականացնելու և ԵՄ-ին անդամակցելու հարցում, որ այլևս անիմաստ է՝ ընդդիմախոսների ու լրագրողների դեմ Թուրքիայում սկսված ճնշումներից հետո»,- նշում է Reuters-ը:


Անցած տարվա հեղաշրջման փորձից հետո Էրդողանի վարչակազմը 50 հազար մարդու է ձերբակալել, ևս 150 հազար քաղծառայողներ զրկվել են աշխատանքից: Իրավապաշտպանները պնդում են, թե Էրդողանն օգտագործում է այդ իրադարձությունները՝ իր բռնապետական կառավարումն ամրապնդելու համար: «Ինչո՞ւ մենք պետք է ֆինանսավորենք քաղաքական բարեփոխումներ մի երկրում, որն այսչափ ակնառու հեռացել է ժողովրդավարությունից»,- Reuters-ին ասել է Թուրքիայի հետ հարաբերություններում ներգրավված եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Կառույցում առայժմ չկա մեկ միասնական դիրքորոշում Թուրքիայի հետ հետագա հարաբերությունների հարցում: Լեհաստանը, Մեծ Բրիտանիան ու Շվեդիան շարունակում են աջակցել Թուրքիայի անդամակցությանը: Ավստրիան պահանջում է ոչ միայն նվազեցնել Անկարային տրամադրվող ֆինանսական օգնությունը, այլև առավել կտրուկ քայլերի դիմել: «Անհրաժեշտ է ընդհանրապես դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները ԵՄ անդամակցության շուրջ»,- Բրյուսել ժամանելուց առաջ Թվիթերում գրել է Սեբաստիան Կուրցը, ում կուսակցությունը հաղթեց Ավստրիայի խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով կառավարություն ձևավորելու իրավունք:

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ