Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում միջամտել Կատալոնիայի և Իսպանիայի կոնֆլիկտին: Տուսկը հավելել է, որ ինքը մշտական կապի մեջ է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ և Իսպանիայում ստեղծված իրավիճակն իրեն «անհանգստացնում է»:
«Եվրամիության անդամ երկրների ու ինտիտուտների դիրքորոշումը հստակ է. այս կոնֆլիկտում միջազգային միջնորդությունների, գործողությունների կամ նախաձեռնությունների տեղ չկա: Ես թեմայի վերաբերյալ լայն քննարկումներ չեմ ակնկալում»,- ասել է նա: