«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է Գերմանիայի նախկին նախագահ Յոհակիմ Գաուկի հետ

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է Գերմանիայի նախկին նախագահ Յոհակիմ Գաուկի հետ
20.10.2017 | 13:41

Հոկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը, Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության միջոցառումների շրջանակներում, պաշտոնական ընդունելությամբ հանդիպել է Գերմանիայի նախկին նախագահ Յոհակիմ Գաուկի հետ: Նորին Սրբությանն ուղեկցում էին Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը և Գերմանիայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը: Վեհափառ Հայրապետն իր ուրախությունը հայտնեց Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում իր կարևոր ներդրումը բերած Գերմանիայի նախկին նախագահի հետ հանդիպման առիթով:


Նորին Սրբությունը տիար Գաուկին նաև ներկայացրեց անկախությունից հետո ժողովրդի հոգևոր վերազարթոնքի ու Հայաստանյայց առաքելական Սուրբ Եկեղեցու ձեռքբերումների համառոտ պատկերը, Հայոց Եկեղեցու ծավալած գործունեությունը միջեկեղեցական ու միջկրոնական ոլորտում:
Զրույցի ընթացքում ընդգծվեց քրիստոնեական արժեքների հոգևոր ու մշակութային կարևորությունը և դրանց հանդեպ հավատարմությունը հասարակությունների կյանքից ներս։

Դիտվել է՝ 1255

Մեկնաբանություններ