Լիբանանի խորհրդարանը 2005-ից հետո առաջին անգամ հաստատել է երկրի բյուջեն, հայտնում է Reuters-ը։ Բյուջեի նախագծի քննարկումը խորհրդարանականներից 3 օր է պահանջել։ Ամփոփիչ նիստում հաջակցություն փաստաթղթի քվեարկել է 61 պատգամավոր, 4-ը դեմ են արտահայտվել, 8-ը՝ ձեռնպահ մնացել։ Լիբանանցի խորհրդարանականները հաստատել են տուգանքների 90 տոկոսով կրճատումը՝ հարկերը ժամանակին չվճարելու համար։
Անցած տարվա հոկտեմբերին Լիբանանի նախագահ ընտրելու ավելի քան 2 տարի շարունակված բազմաթիվ անհաջող փորձերից հետո, երկրի խորհրդարանը պետության նոր ղեկավար էր ընտրել քրիստոնյա Միշել Աունին, որ ղեկավարել է գլխավոր շտաբը քաղաքացիական պատերազմի տարիներին։ Պետության ղեկավարի պաշտոնում Միշել Աունի հաստատումը դարձել է երկրի առաջատար համայնքների՝ սուննիների, շիաների և քրիստոնյաների միջև դժվարին փոխզիջման արդյունք։