ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքն ու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն «աշխատում են փոքր-ինչ տարբեր»։
Թիլերսոնը նշել է, որ ինքը կարճաժամկետ առաջադրանքներ է կատարում նախագահի համար, իսկ նա անձամբ կենտրոնանում է ավելի տևականների վրա։ «Ես տարբերություն եմ տեսնում այն բանում, թե ինչպես ենք մենք մտածում»,- նշել է պետքատուղարը։ Մեկնաբանելով հրաժարականի լուրերը` Թիլերսոնը հայտարարել է, որ կմնա պաշտոնում, քանի դեռ նախագահն իրեն օգտակար է համարում։