ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, հավանություն է տվել 2018 թ. ֆինանսական տարվա դաշնային բյուջեի նախագծին, որը մոտ 4 տրիլիոն դոլար է։
Կողմ է քվեարկել 51 սենատոր, դեմ՝ 49-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է անցկացնել հարկային բարեփոխում` գրում է Politico-ն։ Խոսքն ԱՄՆ-ում վերջին երեք տասնամյակում խոշորագույն հարկային բարեփոխումն ապահովելու ձգտման մասին է։