ԱՄՆ-ի-ի հետախուզությունը եկել է այն եզրակացության, որ ռուսական միջամտությունը չի ազդել ԱՄՆ-ի-ի նախագահական ընտրությունների արդյունքների վրա` հայտարարել է ԱՄՆ-ի-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայք Փոմփեոն:
Փոմփեոյի հայտարարությունը կոշտ քննադատել և ոչ-կոռեկտ են գնահատել:
ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրինության կողմից հունվարին հրապարակված զեկույցում ասվում է, որ հետախուզական հանրույթը «չի գնահատել, թե ինչպիսի ազդեցություն է թողել ռուսական գործունեությունը 2016-ի ընտրությունների արդյունքների վրա», այլ ընդամենը հետաքննել է գործի հանգամանքները:
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ դեմոկրատ Ադամ Շիֆն ընդգծել է, որ հետախուզությունը եզրահանգումներ չէր արել և չէր կարող անել ամերիկյան ընտրությունների վրա Մոսկվայի գործողությունների ազդեցության վերաբերյալ: «Սա արդեն առաջին անգամը չէ, երբ տնօրենը հայտարարություններ է անում, որոնք նվազեցնում են Ռուսաստանի գործողությունների ազդեցությունը: Սակայն սա պետք է լինի վերջին անգամը»,- հայտարարել է Շիֆը: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները, հետախուզությունը, ազգային անվտանգությունը եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանը ոչ միայն միջամտել է ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին, այլև այդ ամենն արել է՝ օգնելու հանրապետական Դոնալդ Թրամփին՝ ի վնաս դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի:
Ռուսաստանը բազմիցս հերքել է իր առնչությունը ամերիկյան ընտրություններին, իսկ Թրամփը հերքել է ռուսաստանյան շահերի և իր նախընտրական շտաբի միջև որևէ կապ:
ԱՄՆ-ի ընտրություններում ռուսական հետքի շուրջ ԱՄՆ-ում միանգամից մի քանի կառույցներ են հետաքննություն իրականացնում՝ Սենատի և Ներկայացուցիչների պալատի մի քանի հանձնաժողովներ, հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը: