Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Չեխիայում խորհրդարանական ընտրություններ են

Չեխիայում խորհրդարանական ընտրություններ են
21.10.2017 | 02:12

Չեխիայում այսօր և վաղը անցկացվում են խորհրդարանի ստորին պալատի ընտրություններ: Ըստ հարցումների՝ հաղթելու ամենաշատ շանսերն ունի ANO աջակենտրոն պոպուլիստական շարժումը, որ գլխավորում է միլիարդատեր և ֆինանսների նախկին նախարար Անդրեյ Բաբիշը: Երկրորդ տեղում են սոցիալ-դեմոկրատները՝ նախկին իշխող կոալիցիայի առաջատար կուսակցությունը:


Խորհրդարան անցնելու շանսեր ունեն 10 կուսակցություններ՝ այդ թվում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությանը դեմ հանդես եկող ուժեր՝ Տոմիո Օկամուրայի գլխավորած ազգայնականները և կոմունիստները: Անդրեյ Բաբիշը նույնպես քննադատում է Եվրամիությանը՝ միգրացիոն քաղաքականության համար, սակայն կողմ է Եվրամիությանը Չեխիայի անդամակցելուն:


Չեխ փորձագետները կարծում են, որ Բաբիշը չի համապատասխանում վարչապետի պաշտոնին՝ հաշվի առնելով նրա դեմ հարուցված քրեական գործերը, որոնցով նա մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների մեջ: Չնայած այդ հանգամանքին՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանը խոստացել է ANO շարժման հաղթանակի դեպքում Բաբիշին վարչապետ նշանակել:

Դիտվել է՝ 1079

Մեկնաբանություններ