Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը մերժել է Բարզանիին

Էրդողանը մերժել է Բարզանիին
21.10.2017 | 02:15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մերժել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպման առաջարկը` հաղորդում է թուրքական «Սաբահ» պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրների: Բարզանին անձամբ է ցանկացել հանդիպել Էրդողանի հետ ու քննարկել ստեղծված իրավիճակը:

Նրանց վերջին հանդիպումը եղել է փետրվարին: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան շուտով կսկսի առաջին պատժամիջոցները կիրառել Իրաքյան Քրդստանի դեմ՝ փակելով երկրի հետ օդային և ցամաքային սահմանները: Էրդողանը նաև սպառնացել էր տնտեսական պատժամիջոցներով, որոնք կազդեն հենց Քրդստանի բնակչության վրա: Բացի այդ՝ Էրդողանը սպառնացել էր Իրաքյան Քրդստանին՝ հայտարարելով, որ մի գիշեր կարող են անսպասելի խուժել երկրի տարածք:

Դիտվել է՝ 1095

Մեկնաբանություններ