Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5,1 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5,1 տոկոսով
21.10.2017 | 02:20

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017-ի հունվար-սեպտեմբերին 5,1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն շինարարության և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում: Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6,4 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017-ի հունվար-սեպտեմբերի ցուցանիշը 6,5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 12,8 տոկոսով` կազմելով 1 տրիլիոն 041 մլրդ 566,1 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է՝ 9,9 տոկոսով` կազմելով 582 մլրդ 511 մլն դրամ:
Սպառողական գների ինդեքսը 2017-ի նշյալ ժամանակահատվածում ավելացել է 0,6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3,8 տոկոսով:
Առևտրի շրջանառությունն ավելացել է 12,5 տոկոսով և կազմել 1 տրիլիոն 790 մլրդ 882,8 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 1 տրիլիոն 185 միլիարդ 151,2 միլիոն դրամ, 11,9 տոկոսով ավելացել է 2016 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2,4 տոկոսով (189 հազար 928 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 160 հազար 135 դրամ, մնալով նույնը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ մասնավոր հատվածում կազմել է 225 հազար 950 դրամ` 2016-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով 3,1 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 21,7 տոկոսով (4 մլրդ 367,5 մլն ԱՄՆ-ի դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 19,1 տոկոսով (1 միլիարդ 546,7 մլն դոլար), իսկ ներմուծումը` 23,2 տոկոսով (2 մլրդ 820,8 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ հունվար-սեպտեմբերին եղել է 482,59:
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

Դիտվել է՝ 1093

Մեկնաբանություններ