Իրաքի հյուսիսում կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել նավթով հարուստ Քիրկուկի վերջին շրջանների նկատմամբ, որոնք մինչ այդ վերահսկում էին քրդական զինված ջոկատները: Քրդերը փորձել են դիմադրել, կողմերի կորուստների մասին առայժմ տեղեկություններ չկան: Քրդական ուժերն էներգակիրներով հարուստ Քիրկուկի նահանգ մուտք էին գործել 2014-ի ամռանը` կանխելու համար այդ շրջանի գրավումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից:
Բաղդադի և Էրբիլի միջև նավթային պաշարներով հարուստ Քիրկուկ նահանգի համար պայքարը սրվել է սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Իրաքում կայացած հանրաքվեից հետո, որի արդյունքում մասնակիցների շուրջ 95 տոկոսը կողմ քվեարկեց անկախությանը: