Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ավստրիայի կառավարության ձևավորումը վստահվել է Սեբաստիան Կուրցին

Ավստրիայի կառավարության ձևավորումը վստահվել է Սեբաստիան Կուրցին
21.10.2017 | 10:07

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը Ավստրիական ժողովրդական կուսակցության առաջնորդ Սեբաստիան Կուրցին հանձնարարարել է կառավարություն ձևավորել: Հոկտեմբերի 15-ին խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած կուսակցության ղեկավարն արդեն հայտարարել է, որ նախ հանդիպումներ է անցկացնելու խորհրդարան մտած կուսակցությունների նախագահների հետ, հետո նոր միայն բանակցություններ է սկսելու կոալիցիայի ձևավորման շուրջ:

ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցն Ավստրիայի նոր կառավարությունը ձևավորելու դեպքում կդառնա Եվրոպայի ամենաերիտասարդ կանցլերը: Նա 31 տարեկան է: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Ավստրիական ժողովրդական կուսակցության նախագահը բազմիցս է հայտարարել, թե կանցլեր դառնալու դեպքում պայքարելու է ապօրինի միգրացիայի դեմ, կրճատելու է փախստականներին տրվող արտոնությունները:

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ