Ռուսաստանը հնարավոր չի համարում Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը` ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Վերադառնալ այն իրավիճակին, որը գործում էր նախքան Գործողությունների համատեղ, համապարփակ պլանի ստորագրումը, անհնար է»,– ասել է Լավրովը ու ավելացրել, որ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների վերականգնման մասին խոսք լինել չի կարող։