Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակի նախընտրական շտաբ է հրավիրվել քաղաքական ստրատեգ Ալեքսեյ Սիտնիկովը, որ նախկինում աշխատել է Յուլյա Տիմոշենկոյի իմիջի վրա: Սիտնիկովի նշանակման մասին հայտնել է «Դոժդ» հեռուստաալիքը:
Սիտնիկովը նախկինում տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Տիմոշենկոն վարչապետ է դարձել ոչ «առանց իր թիմի մասնակցության»: Նախկինում Սոբչակն արդեն փորձարկել է Տիմոշենկոյի կերպարն ամերիկյան Harper’s Bazaar ամսագրի համար անցկացվող նկարահանումների ժամանակ: