Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիային պետք է միացնել Քիրկուկը, Մոսուլը, Բուլղարիան, Ղրիմը

Թուրքիային պետք է միացնել Քիրկուկը, Մոսուլը, Բուլղարիան, Ղրիմը
22.10.2017 | 10:09

Թուրքիայի «Մեծ միասնություն» (BBP) կուսակցության նախագահ Հաքան Չելիքը
CNNturk-ի եթերում հայտարարել է, թե Թուրքիան պետք է ռազմական միջամտություն իրականացնի Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող զարգացումներում։ «Թուրքիային պետք է միացվի ոչ միայն Քիրկուկն ու Մոսուլը (Իրաք), այլև Արևմտյան Թրակիան (Բուլղարիա) և Ղրիմը»,- ասել է նա։


Հարցին, թե նման քայլը անհանգստություն չի՞ առաջացնի աշխարհում և կայսերապաշտական միջամտություն չի՞ դիտվի, թուրք կուսակցապետը պատասխանել է. «Ոչ, կայսերապաշտական միջամտություն չի դիտվի։ 100 տարի առաջ մերն էր։ Տվել ենք, որ մի քիչ պահեն»։

Դիտվել է՝ 1128

Մեկնաբանություններ