Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անդրեյ Արեշև. Ադրբեջանին մասսայական ոչնչացման զենքեր վաճառելը չի նպաստում Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի ամրապնդմանը

Անդրեյ Արեշև. Ադրբեջանին մասսայական ոչնչացման զենքեր վաճառելը չի նպաստում Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի ամրապնդմանը
22.10.2017 | 10:11

Ադրբեջանին զենք վաճառելու հարցում էմբարգո չկա. լրագրողների հետ զրուցում ներկայացնելով Հայաստանի գործընկեր Բելառուսի և Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին իր կարծիքը՝ ասաց ՌԴ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը:


«Եվ Բելառուսը, և Ղազախստանը, և Ռուսաստանը ռազմատեխնիկական ոլորտում կարող են համագործակցել այլ երկրների հետ»,- ասաց նա՝ նկատելով, որ բոլոր միություններում էլ երկրների շահերի պատճառով որոշ հարցերում միասնություն չի լինում: Այս համատեքստում նա օրինակ բերեց ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, որտեղ ևս հակասություններ կան անդամ երկրների միջև:
Անդրեյ Արեշևը, պատասխանելով դիտարկմանը, թե Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և բացի իրենից ոչ մի այլ հիմնական համանախագահող երկիր Ադրբեջանին հարձակողական զենք չի վաճառում, պատասխանեց. «Ես այդ մասին բազմաթիվ հայտարարություններ եմ արել, նաև ռուսական լրատվամիջոցներով: Ես արտահայտում եմ իմ սեփական կարծիքը. համարում եմ, որ Ադրբեջանին մասսայական ոչնչացման զենքերը վաճառելու պրակտիկան սխալ է, չի նպաստում Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի ամրապնդմանը: Ես դա ասել եմ մի քանի տարի առաջ, բայց պատրաստ եմ դա հիմա էլ անել»: Նա նկատեց, որ Ռուսաստանը շատ բարդ երկիր է՝ որոշումներ կայացնելու բարդ համակարգով: «Հավանաբար կան գործոններ, որ նպաստում են այդ գործարքների իրականացմանը»,- ասաց նա:

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ